Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ալիևը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգեն Հայաստան մտնող ադրբեջանցիներին». Արթուր Խաչատրյան

«Ալիևը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգեն Հայաստան մտնող ադրբեջանցիներին». Արթուր Խաչատրյան
263
Շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ., 23:00

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ամփոփելով Փաշինյանի ասուլիսը....
Նիկոլն Իլհամին խոսք է տվել 2027 թվականին փոխել ՀՀ սահմանադրությունը և բացառել այն դրույթները, որոնց դեմ թուրքերն ու ադրբեջանցիները վայրահաչում էին տարիներ ի վեր: Ընտրություններ 26 թվականին են, եթե հեծանիվով արտահերթի չգնա: Ո՞վ գիտի՝ ի՞նչ կլինի 1.5-2 տարուց: Որպեսզի հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ: Այդ հաղթաթուղթը հենց այն թղթի կտորը կարող է լինել, որի մասին այսօր խոսեց zoxovrti varacepete: Թուղթ, որի վերնագրում, մեծ տառերով գրված լինի «խաղաղություն»: Իր համար կարևոր չէ, որ այդ թուղթը կապիտուլյացիայի վավերացումն է լինելու, կարևորը վերնագիրն է: Դրանով ինքը քարոզարշավ կսկսի ու կփորձի մարդկանց մոլորեցնել, թե «տեսե'ք, խաղաղություն եմ բերել»: (Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը մի ֆելետոն էր գրել՝ փորձելով հերոսացնել «խաղաղություն բերող» Չեմբեռլենին): Կասի, թե խաղաղությունը փխրուն է, պետք է սիրել ու փայփայել, իսկ դա, իրենից լավ, ոչ ոք չի կարող անել, իսկ ռևանշիստերը կգան ու կռիվ կսկսեն: Առիթից էլ կօգտվի ու այդ ռևանշիստներին բանտերում կփակի: Բայց դե, Ալիևն էլ ախմախ չէ, նա էլ է դա հասկանում ու Նիկոլից նոր զիջումներ կպահանջի այդ թղթիկի համար: Նիկոլն այսօր վերահաստատեց, որ արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնելու: Նշեց, որ պատրաստ է սահմանին ինչ-որ մասնավոր պահապանների բերել, քանի որ Ալիևը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգեն Հայաստան մտնող ադրբեջանցիներին: Հետաքրքիր է, էլ ի՞նչ մնաց: Միթե՞ երկրի անվանափոխությունը»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան