Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սեպտեմբերի 1-ն իմ հիշողության մեջ դաջվել է Հայաստանն Արցախին կապող երկրորդ մայրուղու բացման արարողությամբ»․ Տիգրան Աբրահամյան

«Սեպտեմբերի 1-ն իմ հիշողության մեջ դաջվել է Հայաստանն Արցախին կապող երկրորդ մայրուղու բացման արարողությամբ»․ Տիգրան Աբրահամյան
233
Կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ., 12:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 1-ն իմ հիշողության մեջ դաջվել է Հայաստանն Արցախին կապող երկրորդ մայրուղու բացման արարողությամբ:
7 տարի առաջ այս օրը՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին, մայրուղու արցախյան հատվածում, նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի ներկայությամբ, տեղի ունեցավ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացման արարողությունը:
Ռազմավարական խոշոր նշանակություն ունեցող այս մայրուղու կառուցումը հնարավոր եղավ Համահայկական հիմնադրամի, նրա բազմաթիվ նվիրատուների, ՀՀ և Արցախի իշխանությունների, շինարարների և մեծ թվով այլ անձանց, կազմակերպությունների համառ ջանքերով:
Մայրուղու կառուցման նախաձեռնումից, պլանավորումից մինչև դրա բազմաթիվ առանձնահատուկ փուլեր, մշտապես Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում էին, որովհետև դրա դերն ու նշանակությունը Հայաստանի ու Արցախի համար՝ բոլոր առումներով, չափազանց մեծ էր:
Այն, ինչ արվեց համահայկական ջանքերով, այսօրվա գործող կառավարիչը մեկ ստորագրությամբ հանձնեց Ադրբեջանին:
Սակայն հիմա էլ վստահ եմ, որ այս մայրուղին կարևոր դեր է ունենալու արցախցիների Արցախ վերադարձի և հայերիս արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին»։