«Այսօր առանցքային և կարևոր է 2 հարց». Բագրատ Սրբազան
![]() 208 Կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ., 21:06 Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր խոսքի սկզբում ասաց. «Այսօր հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ ինքներս մեզ և աշխարհին հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ մեզ համար և իր բոլոր դրսևորումներով և ծավալումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը՝ անկախ նրանից, թե գաղափարական ինչպիսի մոտեցում են որդեգրել այսօր կամ անցյալում՝ քաղաքական առումով: Ավելի պարզեցնեմ՝ շատ լավ գիտակցում եմ, որ տարբեր մոտեցումներ և ըմբռնումներ գոյություն ունեն Արցախը՝ որպես քաղաքական միավոր ընդունելու առումով՝ անկախ հանրապետությո՞ւն, թե միավորված Մայր Հայաստանին: Ինձ համար երկուսն էլ ընդունելի են և իրար չհակասող: Սակայն այսօր իրականությունն այն է, որ կորսված է Արցախը և այդ գաղափարական տարաձայնություններն անպտուղ են: Իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին և հետևաբար, բոլորս ենք տնավեր: Իրականությունն այն է, որ այսօր ոչ մի արցախցի երեխա դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը: Այսօր առանցքային և կարևոր է 2 հարց. նախ՝ Մայր Հայաստանում արցախցի քույր-եղբայրների ամբողջական խնամքը և զուգահեռ՝ Արցախ վերադարձի հարցը: Ցավոք այս բոլորի մեղավորը ՀՀ իշխանությունն է՝ ստի գործակալ նեռը՝ իր բոլոր շոշափուկներով և սա դատապարտության խարան է ձեր ճակատին»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
