Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

36 ժամ ջուր չի լինի

36 ժամ ջուր չի լինի
390
Կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ., 23:24

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 03-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ՝ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների: