«Արցախի ժողովրդի միակ ցանկությունը Հայաստանի կազմում ներառվելն էր»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում վերջին քսան տարվա ընթացքում ձևավորվել է գործիչների մի հատուկ խավ, որն արցախցիներին հատուկ թիրախ է դարձրել՝ մեղադրելով նրանց անկախ պետականություն կառուցելու և, սույնով, ազգային շահերը դավաճանելու համար։ 1991 թվականի սեպտեմբերի երկուսը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը, նրանց համար հատուկ խորհուրդ է պարունակում և առիթ է տալիս ներհայկական «անջատողականության» համար մեղադրանք/լուտանքների հերթական չափաբաժինն արցախցիներին հասցնելու համար։ Այդ մարդկանց մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը անկախության հռչակման հետ կապ չի ունեցել։ Դա այն իրավական գործողությունն էր, որի միջոցով այն պահի դրությամբ (Ադրբեջանը դրանից հինգ օր առաջ հայտարարեց 1918 թվականի ձաևաչափով իր պետականության վերականգնման մասին) փաստացիորեն արդեն նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում կոմպակտ հայ բնակչություն ունեցող տարածքները մեկ վարչատարածքային կազմավորման մեջ միավորվեցին։ Եվ դրանում պետական անկախության վերաբերյալ դեռևս բառ անգամ չկա։Սա այն փաստացի տարածքային միավորն էր, որը ներկայացված էր 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի Ազգային խորհրդի միջոցով, երբ կայացվեց Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը։ 1991թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանն առանց Արցախի տարածքը ներառելու անցկացրեց իր անկախության հանրաքվեն և, փաստորեն անկախացավ առանց Արցախի (հայաստանցի անջատողականների ջանքերի շնորհիվ)։ Վերջինս մնաց ԽՍՀՄ կազմում, բայց, դե յուրե, արդեն Ադրբեջանի կազմից դուրս և Հայաստանի կողմից՝ չընդունված։ Արցախն իր պետական անկախությունը հռչակեց Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թվականի հունվարի 6-ին՝ մինչ այդ, դեկտեմբերին, անցկացված պետական անկախության հռչակման վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հիման վրա։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե իբր արցախցի մեր հայրենակիցները նենգաբար դավեցին հայոց միասնականությանն ու կամովի ընտրեցին անկախության ուղին, սուտ են։ Ես, ծագումով չլինելով արցախցի, բայց լավ իմանալով այնտեղի մարդկանց տրամադրություններն այն ժամանակ, ուղիղ ասում եմ՝ Արցախի ժողովրդի միակ ցանկությունը, երազանքը Հայաստանի կազմում ներառվելն էր առանց որևէ նախապայմանի։ Դա տեղի չունեցավ ոչ իրենց մեղքով։ Իրենք դրա համար արեցին և, կարծում եմ, կշարունակեն անել առավելագույնը»։

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
9522:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
12109:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
12308:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
17103:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
17100:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
15400:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
147Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
152Երեկ, 23:12