Ի՞նչ է որոշելու դատարանն այսօր․ «Հրապարակ»
![]() 154 Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կվճռվի համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը։ Պրոբացիայի ծառայությունը, հիշեցնենք, դիմել է դատարան՝ ազատազրկման հետ կապ չունեցող նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Ըստ ուժի մեջ մտած դատավճռի՝ Առուշանյանը զրկվում է համայնքապետի պաշտոնից և ևս 5 տարի չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքապետը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու 14 անդամներ նիստում միաձայն արձանագրել էին, որ անհնարին է դատարանի պահանջը կատարելը, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում այդ հիմքով համայնքապետի պաշտոնանկություն։ Ուստի Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով Մանրամասները՝ թերթի համարում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
