Ալիևը մերժեց Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ալիևը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի այն հոդվածները, որոնք համաձայնեցված են, մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին․ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»։
Փաշինյանն ասել էր, թե Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են 17 հոդվածից 13-ը, ու ինքն առաջարկում է այդ տեսքով ստորագրել։ Նա չէր գաղտնազերծել այդ 13 հոդվածի բովանդակությունը, և թե ինչի շուրջ կողմերը չեն կարողանում պայմանավորվել։ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նույնպես չի գաղտնազերծել, սակայն պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իրենց պահանջը և խոսել Հայաստանի ապառազմականացման մասին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան
4402:06
«Իշխանության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
6301:30
«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
6301:06
«Երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից»․ Հայկուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
7200:48
«ՀՀ-ի համար ամենակարևորը ասիմետրիկ զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է»․ Վարդան Ոսկանյան
7000:30
«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան
7300:12
«Միջազգային պրակտիկայում չեք գտնի դեպք, երբ մի երկիր մյուսին ասի՝ Սահմանադրությունդ պետք է փոխես»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
71Երեկ, 23:54
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
69Երեկ, 23:36