«Ֆեյսբուքից դուրս կոնկրետ քայլեր արվո՞ւմ են»․ Լիլիթ Բլեյան

511
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 13:00
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական բուհերից վերջին օրերին հեռացվում են դասախոսներ, ովքեր բաց և ուղիղ խոսում են էս իշխանությունների դեմ։
Մի կողմ թողնենք, որ բուհերի ղեկավարությունն անկախ չի, որ խորհուրդների մեծ մասը կուսակցականացվել ու հպատակեցվել է ամբողջ ուժով (էդ անողները նույն բանի համար ՀՀԿ-ի դեմ էին պայքարում ժամանակին)։ Սա արդեն ստատուս-քվո է։
Ինձ միայն գործընկերների և ուսանողների արձագանքն է հետաքրքրում։ Տեսնում եմ՝ շատերն ափսոսանքով մեկնաբանություններ են գրում, մաղթում են, որ հեռացվածները շուտափույթ վերադառնան իրենց բուհ։ Իսկ ֆեյսբուքից դուրս կոնկրետ քայլեր արվո՞ւմ են՝ բողոքի դրսևորում, դասադուլ, գործընկերային համերաշխության տարբեր ակցիաներ։
Գուցե արվում են ու տեղյակ չենք, ես միայն հարցնում եմ»։
Աղբյուրը` Լիլիթ Բլեյան

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
68728.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68328.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73727.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74727.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56226.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
192724.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
405819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118718.08.2026, 18:36