«ԱԺ-ում իրար են քլնգում՝ փոր ա ցավում, էս ա ցավում․ բա մեր սիրտը չի ցավո՞ւմ, որ չենք կարում աշխատենք»․ ակցիայի մասնակից

«Մարդ կա Ռուսաստանում զրկվել է վարորդական իրավունքից, բայց դատարանով հաղթել է, թույլ են տվել մեքենա վարել, սակայն Հայաստանում բազայի մեջ չկա։ Հիմա Ռուսաստանում կարողանում ա քշել, իսկ Հայաստանում՝ չէ»,- Կառավարության դիմաց վարոդական իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ասել է մասնակիցներից մեկը։
«Եթե Ռուսաստանը զրկում է, գոնե Հայաստանը թող թույլ տա մարդիկ շահագերծեն իրենց մեքենաները։ Հայաստանում ավելի բեթար են վարվում, քան Ռուսաստանում, որ մեր պռավեքով գնանք Վրաստան՝ կարողանում ենք քշենք, բայց Հայաստանում ասում են պետք ա գնաք քննություն տաք․ ինչո՞ւ։ Ընդդիմությանն եմ դիմում՝ օգնեք, բարձրաձայնեք այդ հարցը։ Ազգային ժողովում, Կառավարությունում իրար են քլնգում՝ փորս ա ցավում, էսս ա ցավում, բա մեր սիրտը չի ցավում, որ մենք պռավա չունենք, չենք կարողանում աշխատենք, մեր երեխեքին պահենք»,- վրդովվել է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներից մեկը։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
6301:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
7800:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
187Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
79Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
127Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
139Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
133Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
80Երեկ, 22:42