«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի». Նիկոլ Փաշինյան

«Աշխատանքային պայմանավորվածություններ ձեռք բերվեցին․․․ Ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել: Եվ այնպես էլ չէ, որ մենք համարում ենք՝ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարարծքում կենսական անհրաժեշտություն է»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այդ հարցերն այս ընթացքում չենք քննարկել»,- ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ երեկ Բիշքեկում ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը նշել էր, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, ապա այն դուրս կբերվի Հայաստանի տարածքից թեկուզ վաղը:

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
6009:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
2809:36
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»
3409:30
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»
3909:24
Իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»
5509:18
«Նոր սահմանադրության նախագծի հեղինակն իրավաբան չէ և հայ չէ»․ «Հրապարակ»
5409:12
«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
11703:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13101:06