Վրաերթ` Երևանում. չթույլատրված հատվածով անցնող հետիոտնը տեղում մահացել է
![]() 431 Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 22:54 Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ «MG» առևտրի խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Վրաերթը է տեղի է ունեցել այն վայրում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա կան և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա անցումներ։ |
«Նաիրիտ»-ի ենթակայանում՝ ՀԷՑ-ին պատկանող տարածքում, հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմինը
250Երեկ, 22:36Ինքնագլորով ավտոբուսին բախված անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
348Երեկ, 18:30Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած փոխհրաձգությունից
316Երեկ, 13:42Ուկրաինական Սու-27 է կործանվել, օդաչուն զոհվել է
40311.09.2025, 18:50Առինջում բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվել․ բնակիչները նյութական վնաս են կրել
26411.09.2025, 16:48Գողացել են պատերազմում վիրավորված Սամվել Սարյանի ավտոմեքենայի կողային հայելիները (տեսանյութ)
41510.09.2025, 15:185 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
44910.09.2025, 11:24Խոտեր այրելու հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած կինը մահացել է
30510.09.2025, 00:30