«Պետք է խոստովանենք՝ շատ դեպքերում պետական միջոցները արդյունավետ չեն ծախսվում»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրին, ասելով․ «Այս ծրագիրը ամենահրաշալի բանն է, որ կարող ենք անել մեր պետության համար։ Այն այսօր արդեն ֆունդամենտալ կերպով փոխում է մեր երկրի ապագան»։ Նա նաև խոսեց բյուջեի ծախսերի ճիշտ կառավարման մասին․ «Մեր ծախսային քաղաքականության էֆեկտիվությունը շատ մեծ պրոբլեմ է: Պետք է խոստովանենք, շատ դեպքերում պետական միջոցները, ըստ էության, արդյունավետ չեն ծախսվում»,-ասաց Փաշինյանը՝ մատնանշելով պատճառները․ «Տարբեր ռեստորաններում նկատում եմ, որ համատարած մեր բոլոր քաղաքացիների 95 և ավել տոկոսը իրենց անհրաժեշտից ավելի են պատվիրում, նայում ես՝ հաշիվը փակում, գնում են, բայց սեղանը ոնց որ նոր դրած լինի։ Սա սոցիալ-հոգեբանական հարց է։ Ինչո՞ւ է մեր սեղաններին միշտ անգամներով ավել սնունդ, քան պետք է ուտել, կշտանալու համար։ Մտածում են՝ չասեն փող են խնայել։ Էդ մարդը երեկոյան հյուր է ընդունում, իր բյուջեն է ծախսում, առավոտը գալիս է աշխատանքի և սկսում է ծախսել պետության բյուջեն։ Նա չի կարող երեկոյան լինի ոչ էֆեկտիվ, իսկ առավոտը գա նախարարության շենք, դառնա ամենաէֆեկտիվ մենեջերը»,-ասաց Փաշինյանը։

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
8400:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
136Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
139Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
98Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
178Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
99Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
90Երեկ, 16:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
104Երեկ, 14:12