Ծեծկռտուքի արդյունքում հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ բնակավայրի գերեզմանատան մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարված։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, 4 զույգ հողաթափեր, որոնք հավանաբար կռվի մասնակիցներինն են, ժամացույց և այլ նշանակություն ունեցող իրեր։
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ դանակահարված և ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ։ Պարզվել է, որ վիրավորներն են Այնթապ գյուղի բնակիչ 18-ամյա Թոռնիկ Ա.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, վերջինս դանակահարված է, և Այնթապ գյուղի բնակիչ 42-ամյա Յուրիկ Ա.-ն, վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ծեծի է ենթարկվել։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մազում․ 5 վիրավորներից 4-ն անչափահասներ են
119Երեկ, 21:18
Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին (տեսանյութ)
369Երեկ, 12:25
Քալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)
392Երեկ, 10:13
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
24707.09.2026, 20:12
Լիբանանցի լրագրող է վիրավորվել իսրայելական հարվածի հետևանքով (տեսանյութ)
62507.09.2026, 17:13
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում
21907.09.2026, 15:30
«Հարվածներ են հասցվել Ռյազանի, Պերմի և Թաթարստանի նավթավերամշակման գործարաններին»․ Զելենսկի (տեսանյութ)
60507.09.2026, 14:49
Ինդոնեզիայի շուկաներից մեկում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
52307.09.2026, 14:19