«Վահագն Խաչատուրյանն այս դահլիճում գտնվելու իրավունք չունի». Էդգար Ղազարյան

Ինչպես հայտնել էինք ընթանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը, որին մասնակցում է նաև հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նախքան իր ելույթի մեկնարկը, նա դիմեց համալսարանի կառավարման խորհդին՝ ասելով․ «Ես ակնկալում էի, որ նախքան խորհրդի աշխատանքների մեկնարկը, դուք կանդրադառնաք կազմի լեգիտիմությանը։ Խորհրդի նախագահ Վահագն խաչատուրյանը ՀՀ Սահմանադրության պահանջով որևէ իրավասություն չունի այս դահլիճում գտնվելու»,-ասաց նա։
Նա իր ելույթում ներկայացրեց համալսարանի զարգացման իր տեսլականը, խոսեց նաև 2018 թվականից հետո կրթական համակարգում տեղ գտած խնդիրների մասին․ «Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել մեր պետության համար, այդ թվում կրթական համակարգի համար։ Այդ ողբերգական իրադարձությունից հետո, իշխանության գլուխ եկած ադրբեջանա-թուրքական ռեժիմի գործողությունների հետևանքով արդեն փակվել են համալասրանաններ, մասնավորապես Արցախի պետական համալսրանը, Շուշիի տեխնոլոգիական համալարանը»,-ասաց Ղազարյանը՝ անդրադառնալով նաև Ակադեմիական քաղաք» ծրագրին։
«Համալսարանների առջև կանգնած մարտահրավերները այսօր առարկայացած են նաև կառավարության կողմից հռչակված չափազանց անմիտ, որևէ բացատրություն, հիմնավորում չունեցող «Ակադեմիական քաղաք» կոչվող ցնորքով, որի հետևանքով լինելու է պետաական ԲՈՒՀ-երի սիստեմատիկ ոչնչացում»,-ասաց նա։

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
76305.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
85505.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
111904.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
131803.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
115602.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
133401.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
117101.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
106201.08.2026, 14:42