«Փաշինյանն այն մարդն է, որը կարող է երկու շաբաթ հետո լրիվ հակառակ բանն անել»․ Լևոն Զուրաբյան
![]() 230 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 21:00 Նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ՌԴ-ն ավելի է ջղաձգվում։ Համամի՞տ եք պնդմանը՝ ջղաձգվում է, քանի որ գիտակցում է, որ տարածաշրջանից դուրս է մղվում, Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին էդ բառապաշարով խոսել։ Ես պարզ, թափանցիկ ասացի մեր հաղորդակցության մասին ՌԴ-ի հետ։ Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, կառավարության ղեկավարի հետ ու մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Չեմ ընդունում այդ բառապաշարը, քանի որ դա ճիշտ ու պետական բառապաշար չէ։ Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով՝ մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին։ Կարելի է ունենալ խնդիրներ, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսելը սխալ է»։ «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, թե միգուցե նրան հասել է, որ, այնուամենայնիվ, պետք չէ անվերապահ խաղադրույք կատարել բացառապես Արևմուտքի վրա ու նա հիմա փորձում է շտկումներ մտցնել իր քաղաքականության մեջ։ «Միգուցե հասկացել է, որ ինչ որոշում կատարեց, ինչ ուղղություն բռնեց, բոլորը ձախողում էր ու սխալ էր․․․ Գիտեք, Փաշինյանի դեպքում միշտ պետք է զգուշություն գործածել, որովհետև նա էն մարդն է, որը կարող է երկու շաբաթ հետո լրիվ հակառակ բանն անել, ուստի գտնել ֆունդամենտալ փոփոխություն, դժվար է․ ինքը իրավիճակային է»,- նշել է ՀԱԿ փոխնախագահը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
