«Հարկ վճարողներին մեծարելով՝ նսեմացնում է մեծարման արժանիներին»․ Ոսկան Սարգսյան
![]() 196 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 22:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Տավուշի մարզպետ, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությանը միանալը մի քանի կուսակցություն փոխած Հայկ Չոբանյանը հայտարարեց, թե հերոսները գործարարներն են, ովքեր աշխատատեղեր են ստեղծում։ Հայկ Չոբանյանն արդեն տեղյակ էր, թե արտերկրից ուր են ուղղորդում Հայաստանը, ովքեր են հռչակվելու նոր Հայաստանի հերոսներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Ամառային դպրոց» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հարսանիքներին հարկ վճարողի կենացը չեն խմում և հավելել. «Մենք խմում ենք զինվորի կենացը, որը ճիշտ ու լավ է, բայց երբեք ոչ ոք չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից՝ հարկ վճարողը հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ»։ Հարկ վճարելը պարտականություն է, ոչ թե հերոսություն, հարկ չվճարողը տուգանվում է, Նիկոլ Փաշինյանը այս պարզ բաները չի կարող չհասկանալ։ Նա հարկ վճարողներին մեծարելով՝ նսեմացնում է մեծարման արժանիներին՝ հայրենիքի սահմանը պաշտպանողներին, հանուն հայրենիքի զոհվածներին։ Պատահական ոչինչ չի արվում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
