«Մի՛ արեք նման բան»․ Արթուր Խաչատրյան
![]() 645 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 10:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․ «Գլուխ 1. 2018-ի ապրիլին, երբ Գյումրիում սկսվեցին ցույցերը, ցուցարարները գալիս էին մարզպետարանի մոտ։ Ամենից հաճախ վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ի տարբերություն այսօրվա ժողովրդական իշխանությունների, միշտ իջնում էի ցուցարարների հետ խոսելու։ Նրանց թվում մի միջին տարիքի կին կար, երկու կամ երեք մանկահասակ երեխաների հետ, ովքեր դեմքերը վիրաբուժական դիմակով էին ծածկում։ Միայնակ բազմազավակ մայր էր (կարծեմ հինգ երեխա ուներ), ակներևաբար, համեստ ապրուստի կին։ Հետո իմացա, որ մշտապես մարզպետարանն իրեն օգնել է։ Ի դեպ, ինքն էլ դա չժխտեց ու շատ շնորհակալ էր դրա համար։ Ինչևէ․․․ Այս կինն ամենից բարձրն էր վանկարկում․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Հրավիրեցի աշխատասենյակս։ Ասում էր՝ «ավարտած եմ»։ Պարզվեց, որ ոչ։ Ինչ աշխատանք առաջարկեցինք, ինչու մերժեց, թող մնա նրա, իմ, հանգուցյալ փոխմարզպետ Արշակյանի ու մեր ևս մեկ աշխատակցի միջև։ Իր ուզածն ինչ էր, թող մնա իր խղճին։ Չդիմացա, ասացի. «Ախր դու քո ընտանիքին չես կարողանում տիրություն անես, երկրին ո՞նց ես տեր լինելու»։ Հաջորդ օրը տեսա, որ Երևանում է, Նիկոլի կողքով քայլում էր։ Ինչպես հասավ Երևան, թող ինքը պատմի։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Ոչ մանկավարժ ուսուցիչ կոչվածնե′ր, դուք պարտավո′ր եք վերապատրաստվել». Գոհար Ասատրյան
60925.02.2026, 22:24
«Ուսուցիչների բազային աշխատավարձերի բարձրացման մասին ոչ ոք չի խոսում»․ Տիգրան Արեգունի
62325.02.2026, 17:18
«Նկատե՞լ եք՝ ինչ կարգի է ընկել դասագրքերում տեքստերի որակը»․ Կարեն Վրթանեսյան
63425.02.2026, 17:06
«Դատարկվելու են գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ աղետի». Արամ Մանուկյան
75424.02.2026, 22:12
«Գլխավոր նպատակը՝ կրթական համակարգը մինչև վերջ ոչնչացնելն է»․ Մարգարիտ Եսայան
50024.02.2026, 15:30
«Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են». Սյուզի Բադոյան
53824.02.2026, 13:12
«Հայաստանի գյուղերում բնակչությունը պահելու համար պետք է առաջին հերթին ստեղծել լավ դպրոց». Թաթուլ Հակոբյան
57224.02.2026, 01:24
«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
70122.02.2026, 19:54
