«Մեր պատիվն է բանտարկված Բաքվի բանտերում, իսկ հայրենի իշխանությունները զբաղված են բառախաղային հնարքներով»․ Աշոտ Ղուլյան
![]() 425 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 15:00 «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ «Նրանցից շատերը, մասնավորապես, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որպես ընտրված նախագահներ ու միջնորդների հետ բանակցած պաշտոնյաներ, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Բաբայանը, որպես պաշտպանական ու դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ, Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Իշխանյանը, որպես վերջին շրջանում ժողովրդի կողմից ընտրված պատասխանատուներ, միշտ էլ բաց են եղել միջնորդների, միջազգային տարբեր կառույցների, առանձին պետությունների, լրագրողների հետ հանդիպումների համար։ Ու այսօր նրանց դեմ հորինված մեղադրանքների դեմ պաշտոնական խողովակներով միջոցներ չձեռնարկելն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Ռուբեն Վարդանյանի ու Դավիթ Մանուկյանի հանդեպ նույնպես մոգոնված են շինծու մեղադրանքներ ու փոխանակ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու, պետության ղեկավարներին ոչ հատուկ դավադրությունների տեսություն են քարոզում։ Ինչպես մեր գործընկերներից մեկն է դիպուկ նկատել՝ մեր պատիվն է այսօր բանտարկված Բաքվի բանտերում, իսկ հայրենի իշխանությունները զբաղված են բառախաղային հնարքներով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
