«Առանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան». Վարուժան Գեղամյան
![]() 182 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 22:18 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Մեղք է մեր ժողովուրդը։ Հայ ժողովուրդի և հատկապես հայաստանաբնակ հայության վրա վերջին տարիներին տարբեր կենտրոններից այնքան քարոզչություն, ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլիացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար։ Մեր դեմ կիրառվող տեղեկատվական քաղաքականության հնարքները ինչպես ավանդապես լավ աշխատող, դասական գործիքներ են, այնպես էլ տեղեկատվական պայքարի ամենառաջադեմ ու նորարարական գործիքները։ Վիճակն էլ ավելի է վատթարանում, երբ այս ամենին գումարվում է կիսագրագետ կամ լիարժեք անգրագետների մի մեծ խումբ, ովքեր «խոսող գլուխների» դերում ամեն օր բազմապատկում են ու խորացնում են այդ սուտն ու կեղծիքը։ Երբեմն (հաճախ)՝ գիտակցաբար, երբեմն՝ ոչ։ Օրվա ընթացքում արվող հազարավոր գրառումների, տեսահոլովակների, հարցազրույցների և այլ ձևաչափերի քարոզչական բովանդակության ծավալների տակից մասնագետը հազիվ է «անվնաս» դուրս գալիս, ուր մնաց թե ճիշտն ու սխալը կարողանա տարբերել ոչ մասնագետը՝ հայ ժողովուրդը։ Եվ տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը։ Առանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան»: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
