«Արցախը հանձնվել է Ջերմուկում, ոչ թե Պրահայում». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան վերլուծական մտքում Ուկրաինայի ապագայի, Ռուսաստանի ապագայի և ընդհանրապես նոր աշխարհակարգի մասին մի կարմիր թել է անցնում՝ որոշիչը մարտի դաշտն է։
Բոլոր պատերազմներն էլ մի օր ավարտվում են։ Նոր Արևմուտք-Ռուսաստան պայմանագիրն արտացոլելու է պատերազմի ավարտի պահին մարտի դաշտի իրողությունները։ Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե 1991-ին կամ 100 տարի առաջ ինչ սահմաններ են եղել։ Ստեղծվելու է նոր լեգիտիմություն։
Տեղափոխվենք Հայաստան՝ մի զուգահեռ իրականություն։ Ամբողջ աշխարհում պատճառը Մարտի դաշտն է, հետևանքը՝ իրողությունները ֆիքսող պայմանագրերը։ Հայաստանում պատճառը պայմանագրերն են, իսկ Մարտի դաշտը՝ զուգահեռ իրականությունում գործող և քաղաքականության հետ կապ չունեցող կռիվ-կռիվ։
Մեդիաներում ամենաշատ երևացողներից մեկը ասում է՝ «Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ Պրահայում հանձնվեց Արցախը»։ Այսինքն՝ Արցախը հանձնվել է ոչ թե Մարտի դաշտով, այլ պայմանագրով։ Եվ սա արտացոլում է հայրենի քաղաքական մտքի ճնշող մեծամասնության աշխարհընկալումը։
Իրականում Պրահան ընդամենը հետևանք էր, իսկ պատճառը՝ Ջերմուկյան պարտությունը։ Արցախը հանձնվել է Ջերմուկում, ոչ թե Պրահայում։
Փոխանակ դիսկուրսում քննարկվեն Ջերմուկյան պարտության ռազմա-քաղաքական պատճառները, խոսվում է Պրահայում անհայտ ու դավադրական հանձման մասին։ Դավադրություններ հորինելն ընդհանրապես խելք չի պահանջում։ Իսկ ահա հայեցակարգային/քաղաքական որոշումներ - Ջերմուկյան պարտություն կապը տեսնելու համար արդեն խելք ու գիտելիք է պետք։
Զուգահեռ իրականության քաղաքականության մեջ Ջերմուկյան պարտությունը գոյություն չունի։ Ավելին, այդ օրերին շատերը ուրախացան, որ Բլինքենը զանգել և պատերազմը կանգնեցրել է։ Եվ ոչ ոք անգամ չմտածեց, որ այդ «կանգնեցնելը» գին է ունենալու։
Պատմությունից հիշեցնեմ, որ Առաջին Հանրապետությունը ստեղծվել է Սարդարապատում, այլ ոչ թե Թիֆլիսյան հռչակագրերում։ Արտաշեսյան Մեծ Հայքի թագավորությունը արդյունք էր Մագնեսիայի ճակատամարտի, այլ ոչ թե այլևայլ պատճառների։ Իմիջայլոց, Մագնեսիայի մասին նույնիսկ Ստալինի ունի հոդված գրած»:

Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով վերացնել կալանքը
6118:42
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում հեղուկ նավթային գազ տեղափոխող խոշոր նավ է ոչնչացրել
12018:12
«Փաշինյանի ամենասկանդալային ընդհարումներն իրենց երեխաներին և իրենց պատիվը պաշտպանող կանանց հետ են»․ Տիգրան Խզմալյան
7816:54
«Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունն էլի ուշանում է»․ Դավիթ Գալստյան
7916:42
«Սկզբից ջնջեցին Ալբերտի նկարը, հիմա, քիչ-քիչ հարցական են դնում նրա հերոսությանը»․ Արթուր Խաչատրյան
7416:12
«Հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»»․ Հայր Ասողիկ
8314:24
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատարին
19514:12
«Մեր եղածն ուզում են առանց փոխհատուցման վերցնել մեզնից»․ տնտեսվարող (տեսանյութ)
8413:36