«Հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»»․ Հայր Ասողիկ

Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ և առիթ հանդիսանում Հայոց Հայրապետի ու Սուրբ Եկեղեցու հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։
Վեհափառ Հայրապետի՝ Վարչապետին ուղղված հայրական հորդորը պատերազմի ծանր հետևանքների, Հայրենիքի անվտանգության և ժողովրդի միասնականության ու համերաշխության հանդեպ մտահոգության արդունք էր, որի նպատակն էր կանխել հասարակական ցնցումները, հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Հետագայում, մեկ այլ առիթով լրագրողի հարցին պատասխանելիս Հայոց Հայրապետը վերահաստատել է, որ հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում։
Նորին Սրբությունը նաև պարզաբանել է, որ դրա արդիականությունը կապված է հորդորի պատճառ դարձած հիմնախնդիրների հետ, որոնք դեռ հաղթահարված չեն։
Յուրաքանչյուր մարդ ունի այդ փորձառությունը․ ծնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից, գործել զգաստությամբ ու պատասխանատվությամբ։ Այս իմաստով հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»։ Այն արտահայտում է շարունակվող հոգածություն և առկա խնդիրների լուծման անհրաժեշտություն։
Ուստի, սիրելիներ, հայրական հորդորը պետք է ընկալել բացառապես հայրապետական մշտարթուն հոգածության և հոգևոր ու բարոյական պատասխանատվության համատեքստում։
Խաղաղություն և սեր ամենեցուն»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3308:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
22300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
132Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
129Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
135Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
220Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
134Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
134Երեկ, 18:48