Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։
Դատարանի որոշմամբ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ։
Հիշեցնենք՝ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
1821:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5320:54
«Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն». Սուրեն Սուրենյանց
5320:36
Ռուսաստանը հարձակվել է Լուցկի Kromberg & Schubert գործարանի վրա
11820:12
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը հետաձգվել է
14219:24
«Մենք ուզում ենք, որ Հայաստանում հանքարդյունաբերական շղթաները հնարավորինս երկարեն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8518:24
«Գյումրին սովորական քաղաք չէ»․ Վարդան Ղուկասյանի ուղերձը
7818:12
«Բյուջեի վերաբաժանումը միշտ էլ իշխանության առաջնահերթության ու գերատեսչությունների քաշային կարգի հարց է»․ Գոռ Մադոյան
8217:06