«Գերմանիայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների անձնական թերթիկներում նշվել է նաև «Ադրբեջան»»․ Արծվիկ Մինասյան
![]() 276 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 17:00 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասախանի ժամին հայտնեց, որ Գերմանիայում երկարատև բուժման մեկնած և ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներն ահազանգում են, որ Դաշնության միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունը նրանց անձնական թերթիկներում Հայաստանին զուգահեռ նշում է նաև Ադրբեջան․ «Այս խնդրի վերաբերյալ հարցում եմ կատարել ԱԳՆ, պատասխանի մեջ չի կոնկրետացվում, թե այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել ԱԳՆ-ի կողմից։ Նշել են, որ քաղաքացիները հավանաբար խեղաթյուրել են իրենց անձնական տվյալները»,- ասաց պատգամավորը՝ հարցն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Եթե գտնում եք, որ ԱԳՆ պատասխանը սպառիչ չէ, կուսումնասիրենք, նորից կպատասխանենք, բայց քիչ չեն դեպքերը, որ ՀՀ քաղաքացիները, մտածելով, որ ավելի հեշտ ապաստան կգտնեն, իրենց ծննդյան վայրը նշում են տարբեր վայրեր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Չեմ բացառում, որ նման դեպքերից են ձեր նշածները»,- ասաց նախարաը։ Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ նշելով, որ քաղաքացիները ներկայացրել են ՀՀ անձնագրերը և այժմ մտավախություն ունեն, որ ապաստարան չստանալու դեպքում հանկարծ հարկադրաբար չուղարկվեն Ադրբեջան։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
