«Այն իշխանությունը, որը առաջ չի քաշում ժողովրդին պաշտպանող դրույթներ, հեռանալու է»․ Նարինե Դիլբարյան
![]() 175 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 12:06 «Մենք այստեղ ենք եկել և մեզ հետ բերել ենք համապատասխան պահանջագիր, որով պահանջելու ենք ՀՀ կառավարությունից մեր դիվանագիտական միջազգային օրակարգում դնել հետևյալ հարցը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանությունը»,-ակցիայի ժամանակ ասաց «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։ «Այս հարցի մեջ մտնում է Ադրբեջանից, ըստ էության, բռնի տեղահանված 1մլն-ից ավելի հայերի իրավունքների, շահերի պաշտպանությունը՝ և՛ վերադարձի իրավունք, և՛ մշակութային հուշարձանների պահպանության իրավունք, և՛ մեր գերիների վերադարձը COP29-ի նախօրեին։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում ոչ մի քայլ այս ուղղությամբ և, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, «Միասին» շարժումը այս հարցը բարձրացնում է։ 30 տարվանից ավելի մենք լռել ենք, բայց հիմա այդ հարցը դարձել է ավելի ցավագին և ողբերգական՝ Արցախի հայաթափմամբ։ Ուստի այդ հարցը մենք հիմա բարձրացնում ենք։ Հենց այսպիսի հարցերն էլ պատճառ են դառնալու իշխանափոխության, որովհետև այն իշխանությունը, որը առաջ չի քաշում ժողովրդին պաշտպանող դրույթներ, հեռանալու է»,-նշել է Դիլբարյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
