«Ստորագրվել է ո՛չ համաձայնագիր, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն»․ Հակոբ Բադալյան
![]() 272 Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ., 23:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այդպիսով, ըստ ամենայնի, հարկ է որոշակի հստակեցում: Առավոտյան գրառումով հարց էի շոշափել, թե ի՞նչ մակարդակի փաստաթուղթ է լինելու Վաշինգթոնում ստորագրվողը, որովհետև հայտարարությունը, որ ստորագրվելու է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, շատ ընդհանրական է: Փաստորեն ստորագրվողը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն: Այլ կերպ ասած, ստորագրված փաստաթղթի առնչությամբ ասել, որ Հայաստանն ու ԱՄՆ այլևս ռազմավարական գործընկերներ են, թերևս կլինի շատ ձգված: Համեմատության համար, դա մոտավորապես կլինի նույնը, ինչ ասել, որ ստորագրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը՝ նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլևս սահմանազատված ու սահմանագծված պետություններ են: Ըստ այդմ, իր կարևորությամբ հանդերձ, այդուհանդերձ պետք է, թերևս, հանրության մոտ չձևավորել թյուր տպավորություն և արձանագրել, որ խոսքը պարզապես ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի կանոնադրության մասին է: Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ըստ ամենայնի, դեռ պետք է լինի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
