«Փաշինյանը կարծում է՝ եթե խաղաղության պայմանագիրը լինի՝ կվերընտրվի»․ Նաիրա Կարապետյան

«Սա քաղաքական բլեֆ է»,-168-ի եթերում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի մասին․ «Ամեն անգամ պայմանագրի կետերի թվաքանակն ու տոկոսները նշելը՝ թե՛ Հայսստանի, թե՛ Ադրբեջան կողմից, խոսում է այն մասին, որ սա քաղաքական բլեֆ է։ Լուրջ դիվանագիտական և քաղաքագիտական հարթակներում փաստաթղթի վրա աշխատանքի պրոցեսը չի ներկայացվում այսքան մանրամասն»,-ասաց Կարապետյանը՝ նշելով, որ դա ոչ թե խաղաղության այլ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է, որն այս իշխանություններն ի զորու չեն ի շահ Հայաստանի ստանալ․«Հայաստանը ներկայացնող կողմը հազիվ թե կարողանա ներկայացնի կետեր և պահանջներ այն իշխանության հանդեպ, որն իրեն հաղթել է։ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը չէն այն ճիշտ ներկայացուցիչները, որոնք կարողանան մեզ համար շահեկան փաստաթուղթ ունենալ արդյուքնում։ Ադրբեջանին ձեռնտու չէ ունենալ խաղաղության պայմանագիր, նա այսպես թե այնպես ստանում է՝ ինչ ուզում է։ Ադրբեջանը հստակ նշել է, որ որևէ փաստաթղթի ստորագրման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Հայաստանը չի կատարել սահմանադրական փոփոխություններ։ Այս իշխանություններին օդ ու ջրի պես պետք է լինելու 2026 թվականին ունենալ ստորագրված փաստաթուղթ՝ միջանկյալ կամ վերջնական, քանի որ Փաշինյանը կարծում է, եթե նման փաստթուղթ ունենա՝ կվերընտրվի»,-ասաց Կարապետյանը։

Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
2222:54
«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
5222:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
6722:36
«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան
3022:30
«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
8921:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5421:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
5920:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6120:18