«Հայաստանում իրավունքը ծանր, շնչահեղձ օրեր է ապրում»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնե՞ս աշխարհում կա նախադեպ, երբ առաջին ատյանի դատարանում դատվում է Սահմանադրական դատարանի ԳՈՐԾՈՂ դատավորը։
Ի դեպ, Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որն, իհարկե, դեռ չիրացված՝ տապալվեց, ոչ սահմանադրական լինելու համար։
Հայաստանում իրավունքն, ավելի ճիշտ՝ իրավական երկիրը, ծանր, շնչահեղձ օրեր է ապրում, որն հետո, «Ինչպես չի կարելի» գլխի տակ քննարկվելու և իբրև հակաիրավական և հակապետական վարք տեղ է գտնելու Իրավաբանության դասագրքերում։
Եվ որքա՜ն հանրային ռեսուրս է վատնվում-մսխվում երկրի կառավարման բոլոր ոլորտների տիրող քաոսի, ոչ պրոֆեսիոնալիզմի, քաղաքական ստորագույն պատվերների պատճառով։
Ո՜չ մի, բացարձակապես՝ ո՜չ մի ոլորտում չկա պատասխանատվություն, որակ, կամք, գրագիտություն, ինստիտուցիոնալ հիշողություն, բարոյականություն, մասնագիտական բարեվարքություն։
Էս համատարած ատելության, անբարոյականության ու ցինիզմի վակխանալիայում ԵՐԿԻՐԸ շնչահեղձ է լինում, մարդիկ մոլորված են, անտեր․․․
Ու գնում են նաև, որովհետև էս մթնոլորտում ապրել չի լինում․․․»։

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
8201:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
14400:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
9100:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
10400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
79Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
153Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
90Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
123Երեկ, 22:30