«Կիսագրագետներն են մեր երկրի թշնամիները»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Երբ Երևանում փողոցների երկայնքով զանգվածաբար հատում էին ծառերը, մենք զգուշացնում էինք ջրհեղեղների վտանգի մասին, ջրային հոսքերի արագացման մասին։ Այսպիսով, հրավիրում եմ ծառերը հատողներին, կամ, ավելի վատ, նրանց աջակցող մասնագետներին և գիտնականներին, պատասխանել մի քանի պարզ հարցերի։
1. Ի՞նչ եք կարծում, ինտենսիվ անձրևի ժամանակ թափվող ջրի ուժը կարո՞ղ է թուլանալ, երբ անցնում է ծառի սաղարթի միջով։
2. Ինչպիսի՞ն կլինի ծառի պսակի միջով հոսքի արագության նվազումը:
3. Ինչպե՞ս կփոխվի ճյուղերի և բնի երկայնքով անցնող ջրի հոսքի արագությունն ու ուժը:
4. Ինչպե՞ս կազդի խոշոր բույսերի արմատների կողմից ջուրը կլանելու հատկանիշը, անձրևաջրերի առատ հոսքի մակարդակի վրա:
5. Ինչպիսի՞ն կլինի հողի էրոզիայի առաջացման ռիսկի կրճատումը: Հիմա Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկի բարձր կետից անձրևաջրերի անխոչընդոտ հոսքի արագությանը նայեք ու հիշեք թեղիների բարբարոսական ջարդը։ Կիսագրագետներն են մեր երկրի թշնամիները, մարտնչող, տգետ մեծամիտները։ Ձեր «փառահեղ» աշխատանքի արդյունքն ակներև է։ Ամենը դեռ նոր է սկսվում։ Չլսելով մասնագետներին, բոլորին եք վնասում…»։



Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152220.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136007.10.2026, 01:06