Սահմանվել են հանգուցյալից փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 25-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել են մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 3-րդ հոդված 3-րդ մասը
1․Սահամնել՝
1) մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի
2) մարդու կենսաբանական մահվան հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի
ՑԱՆԿ
մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների
1․Երիկամներ։
2․Լյարդ, լյարդի բիլթ։
3․ Սիրտ։
4․Թոքեր։
5․ Ենթաստամոքսային գեղձ։
6․Ոսկրային հյուսվածք։
7․Աճառային հյուսվածք։
8․Եղջերաթաղանթ։
9․Սրտի փականներ։
10․Անոթներ։
11․Մաշկի հատված։
ՑԱՆԿ
մարդու կենսաբանական մահվան հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների
1․Եղջերաթաղանք։
2․Սրտի Փականներ։
3․Անոթներ։
4․Մաշկի հատված։
5․Ոսկրային հյուսվածք։
6․Աճառային հյուսվածք»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101107.09.2026, 09:24