«Նման ծավալի աշխատանքներ երբեք չեն եղել»․ Մուշեղ Սրբազանը՝ Մայր Տաճարի վերանորոգման մասին

Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ լրատվամիջոցների համար շրջայց է կազմակերպվել Մայր Տաճարում։ Ներկայացվում են կատարված և ընթացող շինաշխատանքները։
«6 տարվա քրտնաջան աշխատանքից հետո Մայր Տաճարը կներկայացվի նորովի։ Որմնանկարները տարիների մրի մեջ էին, հիմա դրանք նախնական տեսքի ենք բերվել։ Հայտարարված էր համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում համավարակ եղավ, Արցախի պատերազմ, և Գարեգին 2–րդը որոշեց՝ մասսայական դրամահավաք չի հայտարարվի, որպեսզի բոլոր հանգանակություններն ուղղվեն դեպի Արցախ, կարիքավորներին, բռնագաղթածներին։ Եղել են մարդիկ, որ որպես հանգանակություն, օգնություն առաջարկել են իրենց ֆիզիկական ուժը։
Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ հարյուրամյակներ շարունակ չեն եղել՝ 1620–ական թթ. է եղել վերանորոգում Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ»,- լրագրողներին ներկայացրեց Մուշեղ Սրբազանը։

«Մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը». Գագիկ Ծառուկյան
5110:54
Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
6010:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
6810:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
7209:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
9109:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
6609:06
Փաշինյանը մատնեց իրեն. «Հրապարակ»
6209:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6108:24