«Երևանի գերկառուցապատումը սարսափելի հետևանքներ կարող է ունենալ»․ Ոսկան Սարգսյան
![]() 218 Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ., 16:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում բնակելի շինարարության բում է, կառուցապատողները շատ մեծ փողեր են աշխատում, շինթույլտվություններ ստանալու համար «յուղում պաշտոնյաների բեղերը»։ Այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի «բարձր հովանու ներքո»։ Տավուշի սահմանամերձ գյուղերում ահավոր լռություն է, մարդկանց շարժ գրեթե չկա, իսկ գերբեռնված Երևանի մայթերով չես կարողանում քայլել, մարդկանց ես դիպչում։ Երևանի բազմաբնակարան նոր շենքերը մեծամասամբ կառուցվում են քաղաքաշինական բազում նորմերի խախտումներով։ Մայրաքաղաքի հին ենթակառուցվածքները չեն դիմանում նոր թվով բաժանորդների ավելացմանը։ Եթե, Աստված ոչ անի, Երևանում ուժեղ երկրաշարժ լինի, փրկարարները ինչպե՞ս են օգնություն ցուցաբերելու իրար հետև մտած շենքերի բնակիչներին։ Ղազախստանը նոր մայրաքաղաք կառուցեց՝ Աստանան, Իրանը հարավում նոր մայրաքաղաք է ունենալու, իսկ Հայաստանի թզուկ մարմնի վրա մեծ գլուխը՝ Երևանը, շարունակում է մեծանալ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
