Ոստիկանները դաժանաբար ծեծել են ու բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին․ «Հրապարակ»
215 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Երևան-Սևան ավտոճանապարհին, ՀՀ նախկին ՃՈ հենակետի՝ Աբովյանի Գայի պոստի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղեփակոց է տեղադրում։ Բնականաբար, ճանապարհի երկայնքով տեղակայված խանութների, սննդի կետերի տերերը գոհ չեն, քանի որ ուղեփակոցը փակում է դրանց դիմային մասը, դժվարացնելով մուտքը օբյեկտներ։ «15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին /Ոստիկանության զորքերի օրինական պահանջը չկատարելը- Ս․Ս․/։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում»,- ասված է ոստիկանության պատասխանում։ Թե ինչու են մարդկանց ծեծել-ջարդել, վնասվածքներ հասցրել, ձեռք ու ոտք ոլորել, չի բացատրվում։ Չի ասվում նաև, թե ինչու չեն ներկայացրել տնտեսվարողին, այսինքն, «Զովքի» ղեկավարությանը, պետական մարմնի որոշումը, որով սահմանված է տվյալ վայրում ուղեփակոց տեղադրելու փաստը և հիմնավորումը։ Մինչդեռ խանութի աշխատողները հենց այդ փաստաթուղթն են պահանջել, և ամենևին չեն խանգարել իրենց աշխատանքներին։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են գողացել
12700:12Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
263Երեկ, 12:06Ազատամուտում 50-ամյա տղամարդն անզգուշաբար սպանել է 47-ամյա տղամարդուն
36113.01.2025, 21:00Ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը
42813.01.2025, 18:36ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ձորում հայտնաբերվել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի դին և մեքենան
30413.01.2025, 18:30Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին (տեսանյութ)
44013.01.2025, 12:18Սպանություն՝ Նոր Գեղիում
28913.01.2025, 11:54Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում
28313.01.2025, 11:12