Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հերթական կիբեր զեղծարարության մեթոդներից մեկը»․ Արմենուհի Վարդանյան

«Հերթական կիբեր զեղծարարության մեթոդներից մեկը»․ Արմենուհի Վարդանյան
196
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 15:30

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշադրություն․ Հերթական կիբեր զեղծարարության մեթոդներից մեկը, որը լայնորեն կիրառվում է....
Նրանք, ովքեր ունեն վարձով բնակարան, զանգում են ռուսներ, օր են ամրագրում և իբրև կանխավճար փոխանցելու համար ուղարկում են Money Gram-ի լինկ, որ ակտիվացնեք։ Այդ ընթացքում օգնում են հավելվածը տեղադրել հեռախոսի մեջ, ստանում եք կոդեր և արդյունքում իրենց հասանելի է դառնում ձեր տվյալները ու բանկային հավելվածների տվյալները։
Եվ կարճ ժամանակահատվածում ձևակերպում են վարկեր ձեր անունով և փոխանցում տարբեր հաշիվների։
Նման դեպքի եմ բախվել երեկ և հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն»։