«Ոչինչ չեն անում, միայն մեղավորներ են գտնում»․ Արմինե Օհանյան
![]() 187 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 16:42 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայրաքաղաքը հեղեղվում է՝ անձրևն է մեղավոր, գուցե նաև՝ ՍՍՀՄ-ը, որ ժամանակին ջրահեռացման այնպիսի համակարգ չի կառուցել, որ մի քանի հարյուր տարի ծառայի տասնապատիկ մեծացած Երևանին։ Պատերազմ է եղել, զոհեր ենք ունեցել, պարտություն ենք կրել, Արցախը հայաթափվել է՝ ագրեսորն է մեղավոր, մեկ էլ՝ դաշնակիցը, որը չպաշտպանեց, չկանխեց: Նաև Արցախի վերջին իշխանությունն ու Արցախում բնակվող հայությունը, որ չմորթվեց, այլ սահմանն անցնելով՝ ապաստան գտավ Հայաստանում։ Ադրբեջանը հզորանում է, դիվանագիտական նախանձելի հարաբերություններ է կառուցում, ստիպում է, որ իր ագրեսիան «պետական ամբողջականության վերականգնում» ճանաչեն՝ նավթն ու գազն են մեղավոր, Արևմուտքի՝ անատամությունը, Ռուսաստանի՝ շահամոլությունը, Թուրքիայի՝ հովանավորությունը։ Աշխատավարձն ու կենսաթոշակը չեն աճում՝ ժողովուրդն է մեղավոր․ շատ չի աշխատում, որ շատ հարկ վճարի, բյուջեն այնքան մեծանա, որ ոչ միայն իշխանության վայելքներին բավարարի, այլև սոցիալական քաղաքականությանը։ Հոսանքն անջատվում է՝ ՀԷՑ-ն է մեղավոր, ջուրը կտրվում է՝ «Վեոլիա ջուրը», փողոցներում խցանումներ են՝ վարորդներն են մեղավոր։ Գները բարձրանում են՝ բիզնեսմեններն են մեղավոր։ Վայրի կառուցապատում է ընթանում՝ կառուցապատողներն են մեղավոր։ Սերունդն անգրագետ է՝ ուսուցիչներն են մեղավոր, բուհերում դիմորդներ չկան՝ դասախոսներն են մեղավոր։ Շարքը ինքներդ շարունակեք։ Չէ որ միշտ կարելի է մեղավոր գտնել։ Բայց այդ դեպքում ինչի՞ համար են պետությունը, պետական կառույցները, կառավարությունը, ինչո՞ւ է հասարակությունն իշխանություն ձևավորում, բարձր աշխատավարձ տալիս... եթե սրանք ոչինչ չպետք է անեն, այլ միայն պետք է մեղավորներ գտնեն»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
