Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մեքենան հայտնվել է Աղստև գետում կան զոհ և վիրավոր

Մեքենան հայտնվել է Աղստև գետում կան զոհ և վիրավոր
143
Երեկ, 21:18

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50-60 մետր բարձրությունից ընկել Աղստև գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: