«ՀՀ մտել է 1 տոննայից ավելի կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է. ի՞նչ եղավ 270 կգ կոկաինը». Միհրան Պողոսյան
204 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 23:48 ԱԺ նախկին պատգամավոր, «Հայոց համազգային միասնություն» նորաստեղծ կուսակցության հիմնադիր Միհրան Պողոսյանը «Մեդիահաբ»-ին տված հարցազրույցում նշել է, որ իր կուսակցությունը գրասենյակներ է բացել նաև Հայաստանում: Նա հավաստիացրել է, որ այդ կուսակցությանը միացել են անգամ ՔՊ-ի անդամներ: Միհրան Պողոսյանն անդրադարձել է նաև կոկաինի սկանդալային պատմությանը. «2, 3 օր առաջ ինձ ուղարկեցին տեսանյութ, որտեղ վարչախմբի ղեկավարը մեղադրում է և անվանական իմ անունն է տալիս և նշում, որ տվյալ անձը ներմուծել է ՀՀ կոկաին։ Երկրի վարչապետը ԱԺ-ի ամբիոնից խոսում է ընդդիմադիրի կեցվածքով։ Դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ, ո՞նց կարելիա է 1 տոննա կոկաին մտնի ՀՀ-ի տարածք և համապատասխան պետական մարմինները դա չկանխեն։ Ավելին, ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչը, տվյալ դեպքում ես, անձնապես զանգում եմ գործող ԱԱԾ ղեկավարին՝ կարևորելով և ասելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է և հանձնարարում եմ համապատասխան մարդկանց տանել և հանձնել այդ կոկաինը։ Եվ մենք տեսնում ենք դրա կարևորությունը և անվտանգության աստիճանը, դրա համար ենք անում այդ գործառույթները՝ որպես իրավապահ քաղաքացի։ Եվ մենք այսօր ունենք այն, որ երկրի ղեկավարը մեղադրում է ընդդիմադիր ճամբարի ներկայացուցչին, այլ ոչ թե իր պետական ապարատի կառույցի ղեկավարներին, որ դա մտել է երկրի տարածք։ Բա ու՞ր էիք, տիրություն անեիք, որ չմտներ, մաքսայինը ինչո՞վ էր զբաղված, ԱԱԾ-ն ինչո՞վ էր զբաղված։ Եվ այդ տեսնայութը կա, փաստերը կան, անհրաժեշտության դեպքում ես դա կհրապարակեմ։ Իմ աշխատակիցներն են տարել հանձնել և դա եղել է 1 տոննայից ավելի։ Այսօր փաստաթղթերի մեջ 730 կգ է։ Շատ հետաքրքիր է, ինչ եղավ այն 270 կգ կոկաինը։ Դա թողնում եմ իրավապահ մարմիններին, որ իրենք հասկանան։ 3 անձ մի տարի կալանավորված է, որից հետո գործը կասեցվել է, հարցումներ են անում և առ այսօր կասեցման մեջ է գործը, դատարան չեն ուղարկում, դատարան ուղարկեն, իրենք լավ հասկանում են, որ ոչ մի մեղադրանք հիմնավորում չեն կարողանում փաստել։ Այս ամենը խոսում է դրա մասին, որ իրենք ոչ մի բան չեն կարողանում այս հարցի շուրջ ապացուցել»: |
«Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն է՝ ուղղված Ռուսաստանի դեմ». Սերգեյ Ցեկով
13403:24«Մենք լո՞ւրջ պետություն ենք». Արմեն Դուլյան
10603:12«Մի մտածեք, որ գնում եք պարտված բանակ». Գեղամ Օհանյանը՝ զինակոչիկներին
12901:06«100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արևմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երևանի մատույցներում». Էդուարդ Շարմազանով
12601:00«Որոշել են խուճուճ ձևաչափով տանել Հայաստանն ինքնասպանության». Արման Աբովյան
13400:48«Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է ԴԱԻՇ-ի դեմ գլոբալ կոալիցիային». Հակոբ Բադալյան
13500:36«Շատերը չեն ընկալում մի շատ դաժան, բայց պարզագույն իրականություն». Արգիշտի Կիվիրյան
11900:30«Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում Արամ Սարգսյանն է (տեսանյութ)
11700:24