Սերոբ Գասպարյանը ցուցմունք է տվել. «Հրապարակ»
![]() 193 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. ««Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը, որը մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ և կալանավորված է, մեր տեղեկություններով, հարցաքննվել է և հերքել իրեն մեղսագրվողը։ Օրեր առաջ, հիշեցնենք, Քննչական կոմիտեն հայտնեց, թե ԱԱԾ-ի հետ համատեղ իշխանության յուրացման նախապատրաստության գործ են բացահայտել, մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված է, 4-ը՝ հետախուզման մեջ։ Խումբը, ըստ ՔԿ-ի, կապ է ունեցել Ռուսաստանի հետ, մասնավորապես հավաքագրել է մարդկանց՝ 220 հազար ռուսական ռուբլու դիմաց, ՌԴ-ի տարածքում՝ Դոնի Ռոստովում, եռամսյա հավաքների մասնակցելու, դրա ընթացքում նոր ծանր զինատեսակների հետ ծանոթանալու, ստացած գիտելիքներն այլ անձանց փոխանցելու համար։ Ինչ-որ մարդիկ ռազմական պատրաստություն անցնողներին ասել են, որ «վարժանքների նպատակը ՀՀ վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է, Հայաստանը մաքրելն ու փրկելը»: |

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
1309:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7708:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17502:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
205Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
246Երեկ, 23:41
