«Մի՛ հարցրեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, հարցրեք՝ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ». Բագրատ Սրբազան
![]() 181 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 13:12 «Սա պայքար է, որն անձնական գիտակցության, անձնական դրսևորման միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար: Եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է»,- ուղիղ եթերում հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ծրագիրը մեկն է՝ չարիքի հեռացումը»,- նշել է նա: Սրբազանը կոչ է արել հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին գալ Հանրապետության հրապարակ՝ «հաղթանակի, հույսի ճանապարհին վերջնարդյունքի հասնելու մղումով»: «Այն հոկտեմբերի 2-ին միգուցե սկսելու և ավարտելու տրամաբանությամբ չի լինելու, բայց լինելու է շարունակվող համառ, աննահանջ: Քայլ առ քայլ պետք է հասնենք մեր նախասահմանած վերջնարդյունքին»,- ընդգծել է շարժման առաջնորդը: «Մի՛ հարցրեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, հարցրեք ինքներդ ձեզ՝ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ. այո՛, անհրաժեշտ է»,- եզրափակել է նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
