«Լուրերը կեղծ են ու մտացածին»․ Սրբազան պայքար
![]() 187 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 16:48 «Սրբազան պայքար»-ը թելեգրամյան ալիքում հայտնում է․ «Սրբազան պայքարի՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Մեծ հավաքը մտորելու և որոշումներ ընդունելու ծավալուն նյութ է տվել մեր հանրությանը: Հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքով տրվելու է Սրբազան պայքարի հաղթանակի և հույսի փուլի մեկնարկը: Այդ առիթով կարևոր գործ ունենք անելու և հորդորում ենք բոլորին իրենց քայլերն ուղղել երկրում սահմանադրական կարգի վերականգնմանն ու նվաստացուցիչ այս շրջափալից դուրս գալուն: Պետք չէ մութ սենյակում սև կատու որոնել, հատկապես, երբ այդ սենյակում կատու չկա: Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումներին, թե արդյոք ճի՞շտ են «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունները, որ Մայր Տաճարի վերաօծման միջոցառումները խախտել են Բագրատ Սրբազանի ծրագրերը և/կամ որ համալիրի հավաքից հետո նախատեսվում էր շրջապատել ՍԴ շենքը, հայտնում ենք, որ բոլոր այդ լուրերը կեղծ են ու մտացածին: Իրականությանը չեն համապատասխանում նաև թերթի այսօրվա հրապարակման մեջ նշված մի շարք այլ պնդումները: ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված կամ կեղծ լուրեր տարածելուց»: Աղբյուրը` «Սրբազան պայքար» |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
