Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«12000 հայ զինվորի անվտանգություն՝ 2024-ի 8 ամիսների ընթացքում». Նաիրի Հոխիկյան

«12000 հայ զինվորի անվտանգություն՝ 2024-ի 8 ամիսների ընթացքում». Նաիրի Հոխիկյան
247
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 01:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ 12․000 հայ զինվորի անվտանգություն՝ 2024-ի առաջին 8 ամիսների ընթացքում․
Հայկական բանակի ուժեղացման և առաջնագծի կահավորման մեր ծրագրի շրջանակում 2024-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հասցրել ենք ձեռք բերել և բանակին տրամադրել 399 հատ քողարկիչ ցանց՝ միջինը 3x10 մետր չափսի։
Որպեսզի լավ պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, ասեմ, որ յուրաքանչյուր քողարկիչ ցանց ծածկում է մոտ 30քմ տարածք՝ խրամատ, զինտեխնիկա և այլն։ Ժամանակակից ռազմական իրականության մեջ անչափ կարևոր է զորքի ու զենքի քողարկումը՝ երկնքից դիտարկումը կանխելու համար։
1 քողարկիչ ցանցն ունակ է քողարկելու առնվազն 1 դասակ (30 զինվորի)՝ թշնամու աթս-ների և դիպուկահարների դիտարկումից։ Այսինքն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում մեզ հաջողվել է մոտ 12․000 հայ զինվորի անվտանգություն ապահովել։
Շնորհակալ եմ Հայաստանի պետության, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ այս ծրագրին աջակցելու համար։ Ամեն մի հայ զինվորի կյանքը անչափ թանկ է, և մենք գնահատում ենք ամեն կյանքը՝ հանուն գալիքի հաղթանակների։
Մենք շարունակում ենք առաջնագծի քողարկման աշխատանքները՝ սպասելով ձեր արձագանքներին ու աջակցությանը։ Խավարն անիծելու փոխարեն պետք է գոնե մեկ մոմ վառել։ Մեկ քողարկիչը այդ մեկ մոմն է՝ խավարից ազատվելու համար»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան