«Սա Ադրբեջանի կողմից մարդու առևտրի ակներև դեպք է, որին Հայաստանը համաձայնել է». Էդմոն Մարուքյան
![]() 254 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 19:06 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի վերջին երկու բանտարկյալներին, ովքեր դիվերսիայի արդյունքում սպանել էին խաղաղ հայ բնակիչների, իսկ Ադրբեջանը Հայաստանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և իր բանտերում պահվող 32 հայ ռազմագերիներին։ Այս ողջ գործարքի նպատակն իրականում Ադրբեջանի համար այն էր, որ հայ ռազմագերիների փոխանակման դիմաց Հայաստանն ինքնակամ հրաժարվի COP29 կլիմայի գագաթնաժողովի անցկացման իր թեկնածությունից: Սա Ադրբեջանի կողմից մարդու առևտրի ակներև դեպք է, որին Հայաստանը համաձայնել է ճարահատյալ։ Սա ոչնչով չի տարբերվում ահաբեկիչների կողմից պատանդներ վերցնելու և նրանց փոխանակման դիմաց պայմանները պարտադրելու դեպքից։ Մնացածը պարզապես լիրիկա է։ Շուտով COP29 գագաթնաժողովը տեղի կունենա տարածաշրջանի ամենաավտորիտար երկրում, որն ունի քաղաքական բանտարկյալներ և մարդու իրավունքների խախտումների ամենավատ ցուցանիշները, և այդուհանդերձ նրանք շարունակում են իրենց հանցավոր գործողությունները՝ նսեմացնելով մարդկային արժանապատվությունը և առևտրի հանելով մարդկային կյանքերը»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
