«Մեր ներկայացրած հաղորդումը մնացել է անհետևանք». ԻՔՄ
![]() 213 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 21:18 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սույն թվականի մայիսի 24-ին դատախազություն էր ներկայացրել հանցագործության հաղորդում՝ հայտնելով առերևույթ արցախահայերի դեմ ուղղված՝ «Tereza Asatryan» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից տարածվող ատելության խոսքի մասին: «Մասնավորապես, ԻՔՄ հաղորդման մեջ նշվում էր, որ «Tereza Asatryan» (Թերեզա Ասատրյան, ըստ որոշ լուրերի՝ անձնագրով՝ Սարգսյան, լրագրող, նախկինում՝ դատապարտված) օգտատիրոջ կողմից տարածված հաղորդագրությունը ենթադրաբար ուղղված է արցախահայերի և նրանց ընտանիքների անդամների իրավունքների դեմ, նա հանրային կերպով, սոցիալական ցանցի օգտագործմամբ, տարածում է գաղափարներ, որոնցով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք է քարոզում ընդդեմ արցախահայերի։ ԻՔՄ կարծիքով՝ վերոնշյալ օգտատիրոջ արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ, 330-րդ հոդվածներով, ինչպես նաև 136-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշները (ատելության խոսք, ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով): ԻՔՄ կողմից ներկայացված հաղորդումը, սակայն, մնացել է անհետևանք․ դրան ընթացք չի տրվել Քննչական կոմիտեի կողմից։ Կազմակերպությունը ներկայացրել է բողոք Գլխավոր դատախազություն, սակայն դատախազը ևս իրավական գնահատական չի տվել վերը ներկայացված փաստերին։ Մեր կողմից քննիչի և դատախազի ակտերը սեպտեմբերի 20-ին բողոքարկվել են Երևանի քրեական դատարան»,- ասվում է միավորման հայտարարության մեջ: Աղբյուրը` ԻՔՄ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
