«Հայաստանն ունի քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր». Փաշինյանը` Հունաստանի վարչապետին
![]() 187 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 23:00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Հունաստանի վարչապետը շնորհավորել է վարչապետին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով և ընդգծել երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման կարևորությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հունաստանի հետ կապերի ընդլայնումն ու բազմաոլորտ հարաբերությունների խորացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, և այժմ ընձեռնված է պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Հայաստանի վարչապետը գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
