«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք». Բագրատ Սրբազան
![]() 734 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ., 23:30 «Մենք գտնվում ենք Կիրանցի շրջակայքի մեր վանքերից մեկում: Մեր հաղթանակի և լույսի փուլը մտնելուց առաջ որոշեցինք այս միանձնության, առանձնացման, աղոթքի օրերն անցկացնել, վերստին զինավորվել հոգով, հավատքով և այդպիսով շարունակել մեր ընթացքը: Այն արժեքների, մեր կյանքի փոփոխության մասին է»,- քիչ առաջ իր տեսաուղերձում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք: Ես սա անընդհատ եմ շեշտելու: Երբեք մի հարցրեք ձեզ՝ հնարավո՞ր է թե ոչ, այլ՝ անհրաժե՞շտ է, թե ոչ: Մենք կոչված ենք՝ կասեցնելու հայրենազրկման այս զազրելի ընթացքը: Բարդ և դժվար, բայց ուրախությամբ լեցուն օրեր են մեր առջև: Բարդ, որովհետև մեր առջև կանգնած են մեր երկիրը արյունաքամ անող մի խումբ իշխանավորներ, բայց ուրախ, որ մեզ է տրված պատիվն այդ փոփոխությունը բերելու: Կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Սուրբ Էջմիածնին, նայելու մեր սրտերից ներս և այդպես շարունակելու մեր ընթացքը: Հավատում եմ, որ այս նյարդերի պայքարում առանց երկմտության կոչված ենք՝ հասցնելու այս ընթացքը հաղթական ավարտին, այն կլինի մեր պետության, ժողովրդի, պատմության հաղթանակը»,- վստահեցրեց Սրբազանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
