«2023թ. սեպտեմբերը Ստեփանակերտի տարեգրության վերջին էջը չէ»․ Դավիթ Սարգսյան
![]() 457 Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ., 12:00 Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գրառումը․ «Մեր դրախտային քաղաքի օրն է այսօր: 101 տարի առաջ Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ: Ուղիղ մեկ դար այդ անունը փառավորվել է բոլոր քաղաքների բնակիչներից տարբերվող իր բնակիչներով ու ինքնատիպ կոլորիտով, իր հյուրասիրությամբ ու հոգատարությամբ, սրբացվել է իր քաջորդյաց արյամբ: Արցախի մայրաքաղաքը տասնամյակներ շարունակ եղել է հայի ոգու ուժի, շինարար մտքի, ստեղծարար ներշնչանքի խորհրդանիշը: Մեր քաղաքով հիանում ու հպարտանում էինք, ապրում ու ապրեցնում էինք: Մեկ տարի առաջ աղետալի իրադարձությունների հետևանքով Արցախը զրկվեց իր բնիկ ժողովրդից: Ստեփանակերտցիները ևս բռնեցին գաղթի ճանապարհը: Սակայն ես, ինչպես և իմ բոլոր համաքաղաքացիները, հավատում եմ՝ 2023թ. սեպտեմբերը Ստեփանակերտի տարեգրության վերջին էջը չէ: Այդ պատմությունը դեռ մեսրոպյան այբուբենով ոսկետառ էջեր ու հատորներ կունենա: Իսկ մինչ այդ՝ տոկա՛, մեր սրտի քաղաք Ստեփանակերտ»։ Աղբյուրը` Դավիթ Սարգսյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
