«Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանից պահանջում է ապառազմականացվել»․ Ոսկան Սարգսյան
![]() 290 Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ., 09:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը արտադրում է ամենագնաց ավտոմեքենաներ, որոնց վրա տեղադրված լազերային հրանոթները ոչնչացնում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, արձակած արկերը,զինտեխնիկան։ Բացի սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելուց, Ադրբեջանը նորագույն զենքեր է գնում Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Իտալիայից, Պակիստանից, այլ երկրներից։ Ո՞ւմ դեմ է զինվում Ադրբեջանը, պարզ է՝ Հայաստանի։ Ադրբեջանը շարունակում է նորագույն զենքերով զինվել, իսկ Հայաստանին պարտադրում է ապառազմականացվել, նոր զենքեր չգնել։ Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է Հայաստանի ժողովրդին խաբել Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության կիսատ-պռատ պայմանագրով, որն իբր Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տալու։ Ցեղասպանություն վերապրած հայ ազգն այսքան միամիտ չպիտի լիներ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
