«Սահմանադրական դատարանի նիկոլական դատավորները չեղարկել են ՀՀ անկախության հռչակագիրը». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, բայց սահմանադրական դատարանի նիկոլական դատավորները չեղարկել են ՀՀ անկախության հռչակագիրը։
Գրածս չափազանցություն չէ, բառացիորեն այդպես է։
Չեղարկման որոշումը թաղված է հետևյալ խուճուճ վերնագրով փաստաթղթի մեջ. «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։
Վերոնշյալ փաստաթղթի խորքերում կա այսպիսի տեքստ. «Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:
Ընդ որում սա գրեթե ոչ ոք չի նկատել ու դաշտում այս թեման չկա ընդհանրապես։
Մանրամասները՝ մեկնաբանություններով»։

«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
2400:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
3400:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
11400:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
5300:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
120Երեկ, 23:48
«Եմենցիներն ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն». Վարդան Ոսկանյան
57Երեկ, 23:36
«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
59Երեկ, 22:54
Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
66Երեկ, 22:42