ՔՊ-ն դեմ քվեարկեց արցախցիների կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծին

Ինչպես հայտնել էինք, ԱԺ ընդդիմությունն առաջարկում էր ստեղծել բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով։ Այսօր քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին՝ պարզաբանելով․ «ՀՀ կառավարությունը և կառավարող խմբակցությունը մի շարք ծրագրեր են իրականացրել և օրենսդրական կարգավորումներ են ներդրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության ապահովման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ ԱԺ ընդդիմությունը պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է լիազորություններով՝ հարցադրումներ կատարելու, անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար։ Մենք պատրաստ ենք հանձնաժողովներում համատեղ աշխատել, ինչու չէ նաև աշխատանքային խմբեր ստեղծել»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ ընդդիմության կողմից քննիչ հանձնողով ստեղծելու համար հիմնավոր փաստարկներ այդպես էլ չլսեցին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց հայտարարությանը՝ ասելով, որ ՔՊ-ն հրաժարվում է սահմանադրական պարտականությունների կատարումից․ «Քննիչ հանձնաժողովի կարևորագույն նպատակներից մեկը հենց պառլամենտի վերահսկողական գործառույթի իրականացումն է։ Հսկայական միջոցներ, այդ թվում սփյուռքից և միջազգային կազմակերպություններից, հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար, պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավատ վերահսկողություն, ինչն էլ հանձնաժողովի կարևորագույն առաքելությունը պետք է լիներ»։
Նախքան քվեարկելը, ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Վերադառնալով՝ ՔՊ-ն դեմ քվեարկեց նախագծին:

«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
7602:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
7901:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8600:24
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ
149Երեկ, 23:48
«Իշխանությունը թաքցնում է իրականությունը, որ մարդիկ կեղծ խաղաղության հեքիաթին հավատան»․ Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 23:24
«Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի»․ Սուրեն Սուրենյանց
84Երեկ, 22:54
«Ստիպում են պայքարել ՌԴ-ի դեմ, բայց իրենք տակից հանգիստ առևտուր են անում»․ Դերենիկ Մալխասյան
72Երեկ, 22:06
Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ
161Երեկ, 21:00