«Մեղադրանք չէր, այլ կասկած՝ ուղղված հյուսիսային երկրներին, ոչ թե Ռուբենին»․ Նուբար Աֆեյան

Երևանում ընթանում է բարերար, գործարար Նուբար Աֆեյանի ասուլիսը։ Առաջին հարցը վերաբերում էր նրա գործընկեր, Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, Փաշինյանի կողմից վերջինիս ուղղված մեղադրանքին, թե «ո՞վ է Ռուբեն Վարդանյանին գործուղել ՀՀ և ԼՂ»։
«Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչում եմ՝ մոտ 25 տարի և կարող եմ պատասխանել՝ ով է նա։ Նրա մասին տեղեկություններ ստանում եմ ընտանիքի միջոցով։ Անշուշտ բավական ջանք ենք գործադրում՝ հասնելու նրա ազատմանը»,- ասաց Աֆեյանը՝ հավելելով, որ Փաշինյանի հարցադրումները չի դիտարկում որպես մեղադրանք․ «Մեղադրանք չէր, այլ կասկած՝ ուղղված հյուսիսային երկրներին, ոչ թե Ռուբենին։ Ճիշտ է, որ մարդիկ կասկածեն, թե տարբեր ազգեր ինչ նպատակներ ունեն։ Ռուբենը, գիտակցելով վտանգները, գնաց Արցախի ժողովրդին օգնելու։ Տարբեր ծրագրեր իրականացնելիս տեսել եմ նրա նվիրումը և ինձ համար աներևակայելի է կասկածի տակ դնել նրա նպատակները»,- ասաց Աֆեյանը։

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
7500:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
6600:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
7800:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
7600:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
116Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
140Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
194Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
134Երեկ, 22:18