«44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ ա». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ իր գրադարանից բերել է մի քանի գրքեր, նա ընթերցեց թուրքական հեղինակների գրքերի վերնագրերը՝ Մուրադ Բարդաքչայի Թալեաթ Փաշայի կորսված փաստաթղթերը, Հասան Ջեմալ «Ցեղասպան Ջեմալ փաշայի թոռը», «Աշխարհի մտավորականները Հայոց Ցեղասպանության մասին», հարցրեց՝ այդ երեք գրքերից ո՞րը Փաշինյանը կցանկանար, որ ինքը նրան, շատ ցավով, նվիրեր:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց՝ եթե դեմ չեք, բոլորն էլ կարաք տաք: «Ես ուզում եմ ձեզ ասել՝ ժամանակ է անցել, արդեն 4 տարի, և բնական ա, որ էս 4 տարվա մեջ ես ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ 2020թ․ իրադարձություններին, և անընդհատ վերլուծում եմ, ես ունեմ քաղաքական և անձնական եզրակացություն՝ որպես այդ իրադարձությունների էպիկենտրոնում եղած մարդ, 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ ա, և էդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ էս սցենարի մեջ են եղել, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնք հիմա քրեական գործեր կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտին կհասնեն»,- ասաց Փաշինյանը։

«Կյանքում ոչ մի արժեք չստեղծած վարչախումբը փորձում է հանդես գալ որպես «նորարար» ու «կրեատիվ»». Արմեն Հովասափյան
2709:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3808:18
«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
11601:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
19800:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
12200:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
14400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
95Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
177Երեկ, 23:12